Հաջիև. Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
  Հաջիև.  Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
13:16     21 06 2024    
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստում, որն, ըստ նրա, արդեն բարի ավանդույթ է դարձել։

«Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Դրանց զարգացմանը նպաստել են ընդհանուր մշակույթը, պատմությունը և փոխադարձ հարգանքը»,- ասել է նախագահի օգնականը։

Հաջիևը նշել է, որ դա հնարավոր է դարձել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև փոխըմբռնման մակարդակի շնորհիվ։

«Միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնվում է։ Ադրբեջանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտների հետ»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս