Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին. ՌԴ ԱԳՆ
 Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին.  ՌԴ ԱԳՆ
10:37     20 06 2024    
Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

«Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասի կայունությանն ու անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությունն առավել արդյունավետ կարող է ապահովվել տարածաշրջանի պետությունների ջանքերով»,- ասել է Գալուզինը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հարավային-Կովկաս  


Լրահոս