Համատեղ հայտարարություն Անվտանգության երկխոսության արդյունքներով
 Համատեղ հայտարարություն Անվտանգության երկխոսության արդյունքներով
09:37     20 06 2024    
ԵՄ-ն և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կողմերի միջև Անվտանգության երկխոսության հինգերորդ նիստի արդյունքներով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այսօր հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 13-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև Անվտանգության երկխոսության հինգերորդ նիստը։

Մասնակիցները մտքերի բաց և անկեղծ փոխանակում ունեցան ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդի հարցերի շուրջ։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն հարցերին։ Այս համատեքստում նշվել է տարածաշրջանային կայունության և կայուն կապերի ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության երկկողմ բնույթը։ ԵՄ-ն ընդգծել է իր շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Հանդիպման ավարտին ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կարծիքների կանոնավոր փոխանակումը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ։ Նրանք նաև ընդգծել են կառուցողական աշխատանքի կարևորությունը երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում»։

Հանդիպումը համանախագահում էին գլխավոր քարտուղարի տեղակալ, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս