Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է.
«Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջան ներթափանցելու ուղղությամբ՝ այնտեղ իրավիճակը սրելու համար։ 2024 թվականի հունիսի 18-ին պայմանագիր է ստորագրվել՝ Ֆրանսիայից Հայաստան CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի և դրանց արկերի մատակարարման մասին։
Նույն օրը մի խումբ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիայի նախագահին՝ Հայաստան զորքեր մտցնելու խնդրանքով։ Այն, որ սա կազմակերպված արշավ է, կասկածից վեր է։ Ակնհայտ է, որ Ֆրանսիան փորձում է սադրանք իրականացնել տարածաշրջանում և, չարաշահելով ստեղծված իրավիճակը, զորքեր մտցնել այնտեղ։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի վտանգավոր խաղերն ու անընդունելի սադրանքները։
Հայաստանի ղեկավարության գործողությունները, որոնք մի կողմից խոսում են խաղաղության, մյուս կողմից՝ հարձակողական զենքերի գնման մասին, հակասական են։ Այս առումով համայնքը պահանջում է, որպեսզի Հայաստանը չտրվի ֆրանսիական սադրանքներին, վերջ դնի իր կողմից իրականացվող լայնածավալ ռազմականացման ծրագրին և գնա Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով»։
Zinvor.info