Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Euronews հեռուստաալիքի կայքում զետեղված սյուժեում:
Ավելի քան 300 ներկայացուցիչներ 75 երկրներից հավաքվել էին քննարկելու ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման ուղիները՝ նվազեցնելու համար ականների և պատերազմի այլ պայթյունավտանգ հետքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Նշվում է, որ ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը, հատկապես զինված հակամարտությունների գոտիներում, շարունակում են սպանել և վիրավորել ամբողջ աշխարհում։ Ենթադրվում է, որ աշխարհի ավելի քան 60 երկրներում կարող է լինել մինչև 110 միլիոն ական, ընդ որում՝ ամեն տարի տեղադրվում է ևս 2-ից 5 միլիոն նոր ական:
«Ես քայլել եմ աշխարհի ականապատ դաշտերով, և ամեն անգամ, երբ մտնում ես ականապատ դաշտ, քեզ հարցնում են, թե որն է քո արյան խումբը: Ես չորս երեխաների մայր եմ և քայլում եմ շատ, շատ, շատ զգույշ», - Euronews-ին ասել է Հեյդի Կյունը՝ «Roots of Peace» մարդասիրական կազմակերպության հիմնադիրը, որը զբաղվում է ականազերծմամբ և պատերազմից տուժած շրջանների վերականգնմամբ:
Zinvor.info