Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակին Գուրբան բայրամի առթիվ
  Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակին Գուրբան բայրամի առթիվ
10:02     15 06 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակին Գուրբան Բայրամի տոնի առթիվ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գուրբան Բայրամի առթիվ, մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ ծառայության մեջ։ Թող այս տոնը ձեզ բերի խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս