Ալիև. Իսլամը կարևոր փուլ է ադրբեջանցիների աշխարհայացքի ձևավորման գործում
  Ալիև.  Իսլամը կարևոր փուլ է ադրբեջանցիների աշխարհայացքի ձևավորման գործում
16:03     14 06 2024    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Գուրբան բայրամի առթիվ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին։

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սուրբ Գուրբան բայրամի առթիվ և իմ բարեմաղթանքները փոխանցում ձեզ։

Գուրբան բայրամը, որը հանդիսանում է աշխարհի մուսուլմանների հոգևոր համերաշխության մարմնավորումը, հավատացյալներին հնարավորություն է տալիս ցույց տալու իրենց պատրաստակամությունը ցանկացած նվիրումի՝ հանուն Ալլահի և կրոնի, զգալ Ամենակարողի հետ մերձեցման բերկրանքը:

Իսլամը կարևոր փուլ է ադրբեջանական ժողովրդի աշխարհայացքի ձևավորման և ազգային-մշակութային զարգացման գործում, որն անգնահատելի ներդրում է ունեցել մարդկային մշակույթի և գիտա-փիլիսոփայական մտքի գանձարանում։ Անհերքելի է առաջադեմ իսլամական արժեքների դերը մեր երկրում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցության օրինակելի միջավայրի ձևավորման և էթնոմշակութային բազմազանության պահպանման գործում, որտեղ հաշտ ու համերաշխ ապրում են տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ:

Կրոնական տոները, այդ թվում՝ զոհաբերության արարողությունը, մեր հասարակության մեջ դառնում են ազգային և հոգևոր միասնության, բարության և գթասրտության տոն։ Օրհնյալ այս տոնական օրերին մեր երկրի բոլոր անկյուններում անցկացվում են բարեգործական և սոցիալական աջակցության լայնածավալ միջոցառումներ, հարգվում է մեր նահատակների հավերժ հիշատակը։

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Ցանկանալով, որ Ամենակարողն ընդունի ձեր աղոթքներն ու զոհաբերությունները՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հանգստության, ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում յուրաքանչյուրիդ, մաղթում եմ ձեր ընտանիքներին բարօրություն, ձեր տներին՝ բարեկեցություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Իսլամ  


Լրահոս