Նա խորհրդարանում հայտարարել է, որ «Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ» շարժման կողմնակիցները երեկ հարձակվել են ոստիկանների վրա։ Վարչապետը ուժայինների արձագանքն անվանել է օրինաչափ և պրոֆեսիոնալ, և բոլոր նման դեպքերում իրավապահներն այդպես են գործելու։
«Ցուցարարները փորձել են ուժով ճեղքել ոստիկանական շղթան՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա հարձակվելու համար։ Ոստիկանությունը պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը, պետականությունը։ Ի դեպ, արքեպիսկոպոսի կոչում ունեցողը դիմել է ոստիկանություն՝ հեռացնելու վահանները, քանի որ նրանց վտանգ չի սպառնում. որոշ ժամանակ անց նույն անձը կազմակերպել է, որպեսզի քարեր նետեն նրանց ուղղությամբ։ Սա այն է, ինչ դուք պետք է իմանաք Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրագույն ներկայացուցիչների բարոյական դիմանկարի մասին»,- խորհրդարանում ասաել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեմային։ «Հաջորդ տրամաբանական քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը, երբ դա տեղի ունենա, մենք կորոշենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Իր ելույթում Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ այլևս երբեք չի այցելի ՀԱՊԿ անդամ երկիր՝ Բելառուս։ «Ուզում եմ արձանագրել, որ քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է, այլևս երբեք չեմ այցելի Բելառուս»,- ասել է Փաշինյանը։
Zinvor.info