Օ'Բրայեն. Ադրբեջանն ու Հայաստանը բավականին լավ են խոսում միմյանց հետ ուղիղ շփման ժամանակ
  Օ'Բրայեն.  Ադրբեջանն ու Հայաստանը բավականին լավ են խոսում միմյանց հետ ուղիղ շփման ժամանակ
11:45     13 06 2024    
Միացյալ Նահանգները խրախուսում են Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Երևանում «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում ասել է՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Միացյալ Նահանգները խրախուսում են հարավկովկասյան երկու երկրներին՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ավարտել նման համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Օ՛Բրայենը։

Նրա խոսքով, Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե ինչպիսի դեր կարող է խաղալ ԱՄՆ-ը. «Մենք չենք հավակնում լինել գերտերություն տարածաշրջանում։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների՝ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը։ Այս փուլում կողմերը բավականին լավ են կարողանում ուղիղ կերպով խոսել միմյանց հետ»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս