Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Չարլզ III թագավորի ծննդյան օրվա պաշտոնական տոնակատարության ժամանակ հայտարարել է: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի առաջնահերթություններից են կլիմայի փոփոխության դեմ պայքարն ու բնության պաշտպանությունը։
Դիվանագետը հիշեցրել է, որ 5 ամսից հետո Ադրբեջանը կհյուրընկալի COP29-ը. «Հաջորդ 6 ամիսները շատ հետաքրքիր են լինելու։ Վեց ամիս առաջ Բաքվում COP29-ի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը դրական ազդանշան դարձավ կլիմայի փոփոխության դեմ պայքարում և տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Հուսով եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են առաջ շարժվել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ՝ մինչև COP29-ը»:
Zinvor.info