Zinvor.info-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը տեղադրվել է գերատեսչության էջերում՝ սոցիալական ցանցերում։
«Խորապես վշտացած ենք Մանգաֆայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին լուրից, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Այս դժվարին պահին Ադրբեջանը եղբայրական և բարեկամ Քուվեյթի կողքին է »,- ասվում է հրապարակման մեջ։
Վերջին տվյալներով՝ Քուվեյթի հարավում գտնվող Մանգաֆ քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել։
Zinvor.info