Այս մասին հայտնում է ԱՀ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Ուղերձում նշվում է, որ երկու երկրների ժողովուրդներին կապող բարեկամության, բարիդրացիության և փոխըմբռնման դարավոր կապերը, մշակութային և հումանիտար խորը ավանդույթները անսասան հիմքն են հանդիսանում՝ ադրբեջանա-ռուսական փոխշահավետ համագործակցության և ռազմավարական գործընկերության առաջանցիկ զարգացման համար։
Ընդգծվել է, որ առանձնահատուկ գոհունակություն է առաջացնում՝ երկու երկրների միջև կառուցողական երկկողմ երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը լայն ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական, տրանսպորտային, մշակութային, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում։
Zinvor.info