Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նախարարը մանրամասն տեղեկություններ է տվել՝ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության, վերակառուցման ծրագրերի և վերականգնման աշխատանքների մասին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակելու է համապատասխան օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Նշելով, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մեր երկիրը հանդես է գալիս՝ ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության դիվանագիտական լուծման օգտին։
Zinvor.info