Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա
  Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա
15:07     10 06 2024    
Հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն , այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Անկարայի Էսենբողա օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կազմավորվել։

Նախագահ Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և այլ պաշտոնյաներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թուրքիա  


Լրահոս