Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
 Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
11:43     08 06 2024    
Ադրբեջանը հերթական անգամ ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025-2027 թվականների ընթացքում անցկացված՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ընտրություններում Ադրբեջանն ընտրվել է Խորհրդի անդամ՝ ստանալով 148 ձայն։

Նշենք, որ ECOSOC-ը՝ ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների միջև տնտեսական և սոցիալական ոլորտներում համագործակցությունը համակարգող հիմնական մարմիններից մեկն է։

ECOSOC-ը համակարգում է՝ ՄԱԿ-ի 14 մասնագիտացված կազմակերպությունների, դրանց ֆունկցիոնալ հանձնաժողովների և տնտեսական և սոցիալական ոլորտներում 5 տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս