Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը
 Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը
10:42     07 06 2024    
Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանը հույս ունի հաջողության հասնել այս հարցում։

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Ադրբեջանցի ընկերների և մեր միջև այդ զրույցն այժմ ընթանում է և հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինն ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր գերազանց են. «Սա դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերություն է՝ համաձայն 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի», - հավելել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս