Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին
 Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին
19:18     05 06 2024    
Ադրբեջանը մի քանի օր առաջ Հայաստանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ հունգարացի գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին։

Նախարարն ընդգծել է, որ մինչ այս տարվա մայիսին Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները, Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղ պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկները։

«Օրեր առաջ Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի հերթական առաջարկը։ Նշեմ, որ բաց հարցերն ավելի քիչ են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- ասել է Բայրամովը։

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կայուն խաղաղության հասնելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Հայաստան  


Լրահոս