Կյովերը պատրաստվում է այց կատարել Ադրբեջան
 Կյովերը պատրաստվում է այց կատարել Ադրբեջան
17:34     05 06 2024    
Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերը կայցելի Ադրբեջան.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Հունգարիա էր այցելել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

«Հունգարիայի խորհրդարանի նախագահը Ադրբեջան այցելելու հրավեր է ստացել իր ադրբեջանցի գործընկերոջից։ Մենք ողջունում ենք այս այցի իրականացումը մոտ ապագայում։ Խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ասել է Բայրամովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս