Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ ԱԳՆ փոխղեկավար
 Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով.  ՌԴ ԱԳՆ փոխղեկավար
11:45     05 06 2024    
Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում, ինչը Արևմուտքի ճնշման հետևանք է:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է` մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ», - նշել է փոխնախարարը։

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային հնչեցրած տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի, ռուսական կողմը պատրաստ է դրան:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ   ԱԳՆ  


Լրահոս