Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվի և Երևանի հաշտեցմանը. Գալուզին
 Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվի և Երևանի հաշտեցմանը. Գալուզին
11:14     05 06 2024    
Ռուսաստանը պատրաստ է նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը։

Այս մասին Zinvor.info-յին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` մայիսի 10-11-ին Ղազախստանում կայացած հանդիպումը։

«Այդ հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ճանապարհին։ Եվս մեկ կարևոր քայլ արվեց այդ ուղղությամբ», - ասել է Գալուզինը։

Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվայում երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, բանակցություններ են կայացել Բաքվի և Երևանի միջև։

«Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով», - ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս