Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, բնապահպանական հայեցակարգի համաձայն կառուցված Բաքվի Կոնգրեսի կենտրոնում՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում, հունիսի 5-ին և 6-ին անցկացվում է Բաքվի 29-րդ էներգետիկ ֆորումը, որը Կասպյան տարածաշրջանում էներգետիկ ոլորտում կարևորագույն իրադարձություններից մեկն է:
Բաքվի էներգետիկ ֆորումին աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, իսկ Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) միջոցառման գլխավոր գործընկերն է։ Համաժողովն առաջին անգամ է անցկացվում ՕՊԵԿ-ի աջակցությամբ:
Ֆորումին մասնակցում են ավելի քան 600 պատվիրակներ։ Բացի Ադրբեջանից, ֆորումին կմասնակցեն նաև Ավստրալիայի, Ավստրիայի, Բելառուսի, Բելգիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Վրաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Իտալիայի, Ղազախստանի, Կատարի, Չինաստանի, Լատվիայի, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ԱՄԷ-ի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Սլովենիայի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներ:
Zinvor.info