Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկայի շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP նախագծերը լուրջ ներդրում են ունեցել երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- ասվում է ուղերձում, որը կարդացել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերը ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի տարածքով թուրքմենական բնական գազի՝ Թուրքիա մատակարարումների սկիզբը ժամանակի հարց է։
Նա նաև ընդգծել է, որ Անկարան ողջունում է առաջընթացը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում և է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։
Zinvor.info