Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքպերլին։
Նրա խոսքով, Համայնքն իր առջև դրել է Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգում ամրագրված կոնկրետ նպատակներ և դրանք իրականացնում է քայլ առ քայլ։
«Այս շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Արևմտյան Ադրբեջանի իրողությունների բոլոր ասպեկտների ուսումնասիրությունը և դրանք միջազգային մակարդակի հասցնելը»,- ասել է նա։
Ալեքպերլին հայտարարել է, որ որպես առաջին քայլ իրենք սկսել են փաստաթղթավորել ցեղասպանության հանցագործությունը, որոնք պետական մակարդակով իրականացվել են 1987-1991թթ. վերջին Արևմտյան Ադրբեջանից՝ Հայաստանից ադրբեջանցիների տեղահանության ժամանակ:
Zinvor.info