Իռլանդիայում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս. անհամբեր սպասում եմ COP29-ին
Այս մասին
Zinvor.info-յին տված հարցազրույցում հայտարարել է Իռլանդիայում Ադրբեջանի Հանրապետության առաջին պատվավոր հյուպատոս Թերի Լեյդենը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է Իռլանդիայի Հանրապետությունում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս նշանակվելը։
Դիվանագետը խոսել է Ադրբեջանում COP29-ի նման հեղինակավոր միջազգային համաժողովի անցկացման կարևորության մասին։ Նրա խոսքով, այսօր աշխարհում շատ են ճգնաժամերը, իսկ կլիմայի փոփոխությունը ճգնաժամ է, որն ազդում է ամբողջ մոլորակի վրա։ Պատվավոր հյուպատոսը նշել է, որ Ադրբեջանը լավ աշխատանք է կատարել կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերություններ կստեղծվեն։
Zinvor.info