Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնականի X-ի էջում զետեղված հրապարակմանը։
«Ալմաթիում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների դիվանագիտական խորհրդատուների/օգնականների հանդիպման շրջանակում իմ գործընկերներ Աքիֆ Չաղաթայի և Ալիշերբեկ Պայգամովի հետ քննարկեցինք մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր:
Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info