Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի X-ի էջին:
«Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների դիվանագիտական խորհրդատուների/օգնականների 2-րդ հանդիպումը Ալմաթիում: Դիտարկեցինք կազմակերպության շրջանակներում մեր գործընկերությունն ու համագործակցությունը և քննարկեցինք Շուշայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգը, մեր համատեղ գործողություններն ու նախաձեռնությունները COP29-ի շրջանակներում, որը կանցկացվի Ադրբեջանում, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:
Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է»,- գրել է Հիքմեթ Հաջիևը:
Zinvor.info