Ադրբեջանում մշակվում է Արհեստական ինտելեկտի ազգային ռազմավարություն
 Ադրբեջանում մշակվում է Արհեստական ինտելեկտի ազգային ռազմավարություն
16:40     31 05 2024    
Մշակվում է Ադրբեջանի արհեստական բանականության ազգային ռազմավարությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Նորարարությունների և թվային զարգացման գործակալության մոնիտորինգի և հաշվետվողականության բաժնի ղեկավար Իլհամ Սալմանովը՝ Ադրբեջանին ճկուն տեխնիկական աջակցության գործիքի՝ AZTAF-ի ստեղծմանը նվիրված նիստում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից:

Նրա խոսքով՝ ռազմավարությունը մշակվում է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության կողմից, և այն ուղարկվել է պետական կառույցներ՝ արձագանքներ և առաջարկություններ ստանալու համար։

«Ռազմավարությունը ձևավորելիս հաշվի են առնվում բոլոր պետական կառույցների շահերը, և այն ներկայումս կատարելագործվում է»,- հավելել է Սալմանովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս