Չիկագոյի կենտրոնում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
 Չիկագոյի կենտրոնում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
10:28     31 05 2024    
Մայիսի 28–ին՝ Անկախության օրը՝ ամերիկյան Չիկագո քաղաքում բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեից։

Նշվել է, որ դրոշի բարձրացման արարողությունը, որը տեղի է ունեցել քաղաքի հանրահայտ վարչական և հասարակական կենտրոնում՝ The Daley Center-ում, կազմակերպել է Ամերիկայի Միջին Արևմուտքի նահանգների ադրբեջանական կենտրոնը։

Ինչպես ամեն տարի, Ադրբեջանի օրհներգի հնչյունների ներքո բարձրացվել է եռագույն դրոշը։

Դրոշի բարձրացման արարողությունը գրավել է քաղաքացիների ուշադրությունը, որոնց տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի մասին։

Նշենք, որ ադրբեջանական դրոշը օրվա ընթացքում ծածանվել է Չիկագոյի քաղաքապետարանի դիմաց գտնվող The Daley Center-ում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Չիկագո   Ադրբեջան  


Լրահոս