Բայրամով. COP29-ը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Պակիստանի հետ համագործակցության համար
  Բայրամով.  COP29-ը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Պակիստանի հետ համագործակցության համար
16:00     30 05 2024    
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29) հավելյալ հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի և Պակիստանի միջև մաքուր էներգիայի և կանաչ անցման ոլորտում համագործակցության համար։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ պակիստանցի գործընկերները կարող են օգտվել «Ալյաթ» ազատ տնտեսական գոտու բարենպաստ պայմաններից ու արտոնություններից։

Երկու երկրների միջև ուղիղ չվերթները նաև նպաստում են զբոսաշրջության և մարդկանց միջև շփումների ընդլայնմանը: Անցյալ տարի Ադրբեջան ժամանած պակիստանցի զբոսաշրջիկների թիվը հասել է 55 հազար մարդու։ 2024 թվականի առաջին չորս ամիսներին այս ցուցանիշը կազմել է մոտ 20 հազար»,- ասել է նախարարը։

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP 29) կանցկացվի այս տարվա նոյեմբերին Բաքվում։ Այդ մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Միջոցառման շրջանակներում Ադրբեջանի մայրաքաղաքը կընդունի շուրջ 70-80 հազար օտարերկրյա հյուրերի։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի   COP29  


Լրահոս