Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի և այլոց մահվան կապակցությամբ։
Բազարփաշը շնորհակալություն է հայտնել՝ Թեհրանում հրաժեշտի արարողությանը ադրբեջանական պատվիրակության մասնակցության համար։
Կողմերն ընդգծել են՝ «Գըզ Գալասը» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
Zinvor.info