Շաֆիև. Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է դրական ուղղությամբ
  Շաֆիև.  Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է դրական ուղղությամբ
17:16     29 05 2024    
Ադրբեջանն ու Հայաստանը ակտիվորեն բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ, իսկ ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացն ընթանում է դրական ուղղությամբ։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Իտալիայի Սենատում «Իտալիայի, Եվրամիության և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները. էներգետիկ անվտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով միջոցառման ժամանակ ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Շաֆիևի խոսքով, ուկրաինական և մերձավորարևելյան ճգնաժամերի հետևանքով առաջացած տուրբուլենտներն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում միջազգային հարաբերությունների համակարգի վրա, որի հետևանքները նաև ազդում են Հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

«Լավ մշակված տնտեսական օրակարգի և ռացիոնալ քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ավելի քիչ է ենթակա բացասական ազդեցություններին»,- ընդգծել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս