Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԲԵԼՏԱ պետական գործակալությանը, այս մասին մայիսի 28-ին Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն։
«Մենք որոշել ենք էապես ընդլայնել արտադրական համագործակցությունը. տրակտորների հետ միասին Ադրբեջանում կհավաքենք կոմունալ, հակահրդեհային և այլ տեխնիկա, ինչպես նաև բելառուսական վերելակներ»,- ասել է փոխվարչապետը։
Նա նաև ասել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը ծրագրում են դեղերի և անասնաբուժական դեղամիջոցների համատեղ արտադրություն հիմնել, ինչպես նաև պարարտանյութեր արտադրել։
«Բելառուսը պատրաստ է իր կոնկրետ ներդրումն ունենալ Ղարաբաղի տնտեսական շրջանի վերածննդի գործում։ Մեր հիմնական ծրագրերից մեկը կլինի Աղդամի շրջանում ինտեգրված ժամանակակից գյուղատնտեսական ավանի ստեղծումը»,- ասել է Պետրիշենկոն։
Նա հավելել է, որ նախատեսվում է նաև Ղարաբաղում կառուցել մուլտիբրենդային սպասարկման կենտրոն՝ բելառուսական տեխնիկան սպասարկելու համար։
Zinvor.info