Ադրբեջանը պատրաստ է աշխարհին առաջարկել ականների սպառնալիքի դեմ պայքարի իր փորձը
 Ադրբեջանը պատրաստ է աշխարհին առաջարկել ականների սպառնալիքի դեմ պայքարի իր փորձը
15:52     29 05 2024    
Ադրբեջանը ձգտում է գործընկերության՝ ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքի դեմ արդյունավետ պայքարելու համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Քենիայում Ադրբեջանի դեսպան Սուլթան Հաջիևը քենիական Star պարբերականին տված հարցազրույցում։

Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը մտադիր է օգտագործել ականազերծման միջազգային երրորդ համաժողովը, որը կկայանա մայիսի 31-ին Բաքվում՝ ամրապնդելու առկա գործընկերությունը և ստեղծելու նոր դաշինքներ՝ ականազերծ աշխարհի հասնելու համար:

Բաքվում կայանալիք համաժողովը կհավաքի համաշխարհային առաջնորդների, փորձագետների և շահագրգիռ կողմերին՝ միասին լուծումներ գտնելու և միջազգային համագործակցությունը խթանելու համար:

Ադրբեջանը կանգնած է ականների և չպայթած զինամթերքի հսկայական խնդրի առաջ: 1990-ականների սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո Ղարաբաղը դարձավ ականներով ամենաշատ աղտոտված տարածաշրջաններից մեկը:

Դեսպանը նշել է, որ Բաքուն արդեն կուտակել և շարունակում է կուտակել արժեքավոր փորձ հումանիտար ականազերծման ոլորտում՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ՝ անօդաչու թռչող սարքերից մինչև պայթուցիկների հոտ զգացող հատուկ առնետներ։

«Մենք հուսով ենք, որ կարող ենք առաջարկել այս սպառնալիքի դեմ պայքարի մեր փորձը, ինչպես նաև օգտվել այլ երկրների գիտելիքներից, որոնք հաջողությամբ հաղթահարել են նմանատիպ մարտահրավերները», - ասել է Հաջիևը:

Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում ականներից տուժածների ընդհանուր թիվը հասել է 3424 մարդու (ըստ ANAMA-ի ապրիլ ամսվա տվյալների՝ 3429)։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ANAMA  


Լրահոս