Լեոնիդ Սլուցկի. Ղարաբաղը Ադրբեջան է
  Լեոնիդ Սլուցկի.  Ղարաբաղը Ադրբեջան է
14:37     29 05 2024    
Ղարաբաղը Ադրբեջան է.

Ինչպես հայտնում էZinvor.info -ն, այսպես է ավարտել իր ելույթը՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ Մոսկվայում Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

«Ուզում եմ դիմել բոլորին, ովքեր ապրում են Ադրբեջանի հետ՝ իրենց սրտում, հոգում և գիտակցության մեջ։ Ադրբեջանն իր զարգացման մեջ շատ դժվար տարիներ է անցել։ Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևիչ Ալիևի հետնորդ, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Ադրբեջանը տպավորիչ արդյունքների է հասել: Նա ապացուցեց, որ արժանի է իր մեծ հոր անվանն ու հիշատակին»,- ասել է Լ.Սլուցկին։

«Եվ ամենակարևորը, Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի ղեկավարությամբ հաջողվեց լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը։ Այսօր շատ բան կա անելու և այս տարածքները վերակառուցելու համար։ Այսօր Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են հարյուրավոր նշանակալի ենթակառուցվածքային նախագծեր։ Եվ խորհրդարանական դիվանագիտությունն այստեղ նույնպես վերջին տեղում չէ։ Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս