Ֆրանսիական Պոլինեզիայի պատվիրակությունը ժամանել է Բաքու
 Ֆրանսիական Պոլինեզիայի պատվիրակությունը ժամանել է Բաքու
13:11     29 05 2024    
Այսօր մեկնարկել է՝ Ֆրանսիական Պոլինեզիայի (Mā'OHI Nui - տեղական լեզվով) խորհրդարանի հանձնաժողովի ղեկավարների ու քարտուղարների, ինչպես նաև իշխող «Տավինի» կուսակցության ղեկավար կազմի այցը Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, քառօրյա այցի նպատակն է՝ դիտարկել Ադրբեջանի և Ֆրանսիական Պոլինեզիայի միջև միջխորհրդարանական, տնտեսական, հումանիտար համագործակցության հաստատման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցությունը՝ գիտության, կրթության, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում:

Մասնավորապես, նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Միլի Մեջլիսում (խորհրդարանում), ինչպես նաև Ադրբեջանի այլ պետական և մասնավոր հիմնարկություններում։

Այցի շրջանակներում Միլլի Մեջլիսում կկազմակերպվի նաև համաժողով՝ «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը. Մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։

Ֆրանսիական Պոլինեզիայի պատվիրակության այցը կսյյացել է Բաքվի նախաձեռնող խմբի հրավերով, որն աշխատում է 21-րդ դարում գաղութատիրության և դրա նոր դրսևորումների դեմ պայքարի ոլորտում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Պոլինեզիա  


Լրահոս