Zinvor.info-ն փոխանցմամբ՝ դիվանագետը համապատասխան հրապարակումը տեղադրել է X սոցիալական ցանցում։
«Այսօր մենք ադրբեջանական ժողովրդի հետ միասին նշում ենք Ադրբեջանի Անկախության օրը։ Մեկ անգամ բարձրացված դրոշը երբեք չի ընկնի»,- հայտարարել է դիվանագետը:
Ֆ.Օլդը նշել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ուրախ է այս օրը նշել ադրբեջանական ժողովրդի հետ. «...Ադրբեջանը, որպես ինքնիշխան պետություն, իր ավանդն է ներդրում տարածաշրջանային անվտանգության և աշխարհի ամենամեծ խնդրի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,-հայտարարել է դեսպանը։
Zinvor.info