Բլինկենը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
|
|
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ, երեքշաբթի հաղորդում է Zinvor.info-ն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին հղումով։
|
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Անցած 32 տարիների ընթացքում մենք կառուցել ենք գործընկերություն՝ հիմնված անվտանգության և էներգետիկ համագործակցության փոխադարձ շահերի վրա...
Միացյալ Նահանգները ողջունում են COP29-ի անցկացումը Բաքվում, և մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ՝ ապահովելու COP-ի հաջողությունը»,- ասված է շնորհավորանքում:
Բլինկենը նշում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը կշարունակվի ընթանալ՝ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանն ուղղված հավատարմությանը զուգահեռ` Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
«Միացյալ Նահանգները ողջունում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ կատարված աշխատանքը, և մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին՝ շրջելու երկարատև հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա…
Այս կարևոր տոնին՝ ի պատիվ Ադրբեջանի անկախության, վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը՝ Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Հեշթեգներ.
Բլինկեն
Ադրբեջան