Ինչպես հիշեցնում է
Zinvor.info-ն, 1918 թվականի այս օրը ստեղծվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ)։
ԱԴՀ-ն դարձավ առաջին դեմոկրատական և խորհրդարանական հանրապետությունը ողջ Արևելքում՝ ընդունելով պետական ատրիբուտները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Նրա եռագույն դրոշի վրա ներդաշնակորեն համատեղում էր թուրքիզմը, իսլամը և եվրոպական սկզբունքները։
Սակայն, ԱԴՀ-ին վիճակված էր գոյություն ունենալ ընդամենը 23 ամիս: 1920 թվականի ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը գրավեց Բաքուն և հանրապետությունը լուծարվեց։
1990 թվականից Ադրբեջանում Հանրապետության օրը նշվում է ամեն տարի մայիսի 28-ին։ Անցյալ տարվա հոկտեմբերին Միլլի Մեջլիսն առաջարկել էր Ադրբեջանում ամեն տարի մայիսի 28-ը նշել որպես Անկախության օր, իսկ հոկտեմբերի 18-ը՝ որպես անկախության վերականգնման օր։