Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի Խանքենդիում
|
|
Ռուսաստանը հույսը դնում է Ադրբեջանի աջակցության վրա՝ Խանքենդիում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներում, որը կսկսվի մոտ ապագայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
|
Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը՝ միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարան) պատվիրակության հետ հանդիպմանը:
«Մեր երկկողմանի հարցերի շարքում ես կնշեի Խանքենդիում գլխավոր հյուպատոսության բացումը։ Մենք նախատեսում ենք մոտ ապագայում սկսել դրա համար նախապատրաստական աշխատանքները և ապավինում ենք ձեր աջակցությանը», - հանդիպման ժամանակ ասել է Կարասինը՝ դիմելով իր ադրբեջանցի գործընկերներին։
Նրա խոսքով՝ իդեալական կլիներ այս գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Սա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը», - հավելել է Կարասինը:
Հեշթեգներ.
Ռուսաստան
Ադրբեջան