Կուբայի նախագահը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
 Կուբայի նախագահը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին
11:34     27 05 2024    
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, շնորհավորանքի տեքստում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ.

Ձեզ և Ձեր ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա 106-րդ տարեդարձի կապակցությամբ։.

Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ ևս մեկ անգամ ցանկություն եմ հայտնում շարունակել մեր գործունեությունը` ուղղված մեր երկրների միջև պատմական բարեկամական հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը։

Ձերդ գերազանցություն, ընդունեք իմ բարձրագույն հարգանքն ու պատիվը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Կուբա   Ադրբեջան  


Լրահոս