Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին
11:01     25 05 2024    
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ը ուղերձ է՝ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ուղերձում Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին գալիք տոնի՝ մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ուշերձում ասվում է. «Ես բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև կապերը և հուսով եմ, որ Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան կշարունակեն սերտորեն աշխատել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն ապագա սերունդներին:

Ես և իմ տիկինը մեր բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ Ձեր ազգային տոնի կապակցությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չարլզ-III   Իլհամ-Ալիև  


Լրահոս