Լուի Բոնոն կայցելի Հարավային Կովկաս
 Լուի Բոնոն կայցելի Հարավային Կովկաս
10:15     24 05 2024    
ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից, այցի ընթացքում կքննարկվեն Վաշինգտոնի աջակցությունը ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները:

Ադրբեջան և Հայաստան այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղ գործընթացին աջակցելու նպատակով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս