Ալիև. Մենք COP29-ին Տաջիկստանի ակտիվ մասնակցության հույս ունենք
  Ալիև.  Մենք COP29-ին Տաջիկստանի ակտիվ մասնակցության հույս ունենք
18:12     23 05 2024    
Ես Տաջիկստանի նախագահին հրավիրել եմ մասնակցելու նոյեմբերին կայանալիք կլիմայական համաժողովին։ Այս հրավերն ընդունվել է։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ մամուլի համար հայտարարության մեջ։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս միջազգային իրադարձությանը և Տաջիկստանի ակտիվ մասնակցության հույս ունենք»,- նշել է պետության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ տաջիկ ընկերները մեծ ներդրում կունենան այս համաժողովի հաջող անցկացման և լավ արդյունքների հասնելու գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. COP29   Տաջիկստան  


Լրահոս