Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի բաց նիստում։
Դեսպանը նշել է, որ դրանով Հայաստանը միտումնավոր ձգձգում է ապաօկուպացված տարածքների վերականգնման և հարյուր հազարավոր նախկին ներքին տեղահանվածների իրենց տներ վերադարձի գործընթացները. «Հակամարտության արդյունքում Ադրբեջանը դարձել է ականներով ամենաշատ աղտոտված երկրներից մեկը, որտեղ մոտ 1,5 միլիոն ական և չճշտված քանակությամբ չպայթած զինամթերք լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար»:
Zinvor.info