Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի բաց նիստում։
«Իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր տարածաշրջանում 2020-ի աշնանը և հանգեցրել ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի ավարտին և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության վերականգնմանը, լիովին համապատասխանում են 1993-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին և միջազգային հումանիտար իրավունքին:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու շարունակական ջանքերը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա, հույս են ստեղծում տարածաշրջանում երկար սպասված կայուն և տևական խաղաղության և կայունության համար»,- նշել է դիվանագետը։