Ֆիդան. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար
  Ֆիդան.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար
10:40     23 05 2024    
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար։

Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտնում է Zinvor.info-ն:

Նշելով, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը 30-ամյա հայկական օկուպացիայից և ճանապարհ բացել Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար, Ֆիդանը ընդգծել է, որ Հայաստանի կողմից օկուպացված 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև մայիսի 11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած հանդիպումը դրական պահեր են:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս