Ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում դասընթացների են մասնակցում
 Ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում դասընթացների են մասնակցում
10:16     23 05 2024    
Ադրբեջանի բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ մասնակցում են Թուրքիայի Հանրապետության Իզմիր քաղաքում անցկացվող դասընթացներին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Սակրավորները, ովքեր տիրապետում են ժամանակակից ինժեներական սարքավորումների առանձնահատկություններին, կատարելագործում են տեղանքի հետախուզման, ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման, ինչպես նաև այլ տեսակի գործունեության իրենց գործնական հմտությունները՝ հաշվի առնելով ինքնաշեն պայթուցիկ սարքերի հետ աշխատելու անվտանգության միջոցները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս