Ռահմոնն այցելել է Հեյդար Ալիևի գերեզման
 Ռահմոնն այցելել է Հեյդար Ալիևի գերեզման
09:24     23 05 2024    
Մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում այցելել է Պատվո ծառուղի, հարգանքի տուրք մատուցել համազգային առաջնորդ, ժամանակակից անկախ ադրբեջանական պետության ճարտարապետ և հիմնադիր Հեյդար Ալիևի հիշատակին և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա հարգանքի տուրք է մատուցել նաև ականավոր ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակին և ծաղիկներ դրել նրա գերեզմանին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռահմոն   Հեյդար-Ալիև  


Լրահոս