ՔԿ-ն դեռ քննում է Հայաստանում հազարավոր «վագներականների» մասին լուրերը
 ՔԿ-ն դեռ քննում է Հայաստանում հազարավոր «վագներականների» մասին լուրերը
11:36     22 05 2024    
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ շարունակում է հետաքննել Հայաստանում 12 հազար «վագներականների» մասին լուրերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։

2023 թ-ի դեկտեմբերին լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ առայժմ շարունակում են ստուգել այդ հաղորդագրությունները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս