Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
 Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
09:16     22 05 2024    
Մայիսի 21-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Յուրի Գուսևին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Յուրի Գուսևին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական գործունեության մեջ։

Կողմերը գոհունակությամբ նշել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի, հումանիտար և այլ ոլորտներում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ուկրաինա  


Լրահոս